Թուրքիայի ՌՕՈւ ինժեներա-տեխնիկական անձնակազմը ժամանել է Ադրբեջան

Թուրքիայի ՌՕՈւ ինժեներա-տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները այսօր ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու TurAz Kartalı-2015 («Թուրք-ադրբեջական արծիվ-2015») համատեղ զորավարժությանը։ Ադրբեջանի ՊՆ կայքի փոխանցմամբ՝ ներկայումս իրականացվում են զորավարժության բոլոր մասնակիցների հավաքման գործընթացն ու այլ կազմակերպչական հարցեր։

Թուրքիայի ՌՕՈւ-ի՝ Ադրբեջան ժամանած զիծառայողները

Թուրքիայի ՌՕՈւ-ի՝ Ադրբեջան ժամանած զիծառայողները

Նշենք, որ այս զորավարժության կազմակերպման ու նշանակության հարցերն այսօր՝ օգոստիսի 24-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու երկրում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմաիլ Ալպեր Ջոշքունը։

Վերջինս նաև նախարարին ներկայացրել է Թուրքիայի՝ Ադրբեջանում նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Իհսան Բաշբոզքուրթին, ով փոխարինելու է գեներալ-մայոր (երկաստղանի գեներալ, թուրքերեն՝ tümgeneral) Հասան Նևզաթ Թաշդելերին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի ծառայույունը հայտնել էր՝ ռազմական կցորդ Հասան Նևզաթ Թաշդելերը ստանալով գեներալ-մայորի զինվորական կոչում՝ նշանակվել է Թուրքիայի ռազմական ակադեմիաների հրամանատարության շտաբի պետ։ Նա իր հետագա ծառայությունը շարունակելու է Ստամբուլում։

Հավելենք, որ TurAz Kartalı-2015-ին մասնակցելու է շուրջ 30 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ F-4E ռմբակոծիչներ, ՄիԳ-29 և F-16 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, С-130 բեռնատար ինքնաթիռ, Մի-17 բեռնատար, Մի-35 հարվածային, UH-60 բազմանպատակային և AS532 որոնողափրկարարական ուղղաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *