Իլհամ Ալիևն Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայության (ՊՊՀԾ) աշխատակիցների տոնի կապակցությամբ պարգևատրել է այդ կառույցի մի շարք ծառայողների։ Այս մասին հայտում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։
Մասնավորապես, Ալիևի հրամանով գեներալ-մայոր Ռզաև Վյուսալ Սաբիր օղլուն պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, իսկ գերալ մայոր Յուսիֆով Աքիֆ Իսախան օղլուն՝ 3-րդ աստիճանի շքանշանով։
«Հայրենիքի համար» շքանշանին են արժանացել ևս 1 գեներալ-լեյտենանտ, 3 գնդապետ և 4 փոխգնդապետեր։
Նշենք, որ Ադրբեջանի պետական պահպանության հատուկ ծառայության (ՊՊՀԾ) առջև դրված առաջնային խնդիրներից է Ադրբեջանի նախագահի անվտանգության ապահովումը, ինչպես նաև Մեջլիսի (խորհրդարանի), նախագահի աշխատակազմի, կառավարության, արտաքին գործերի նախարարության, սահմանադրական դատարանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և պետական կարևորության այլ օբյեկտների պահպանության իրականացումը: