«Իսլամական պետության» ահաբեկչությունից՝ 50-ից ավելի զոհ Բաղդադում

Այսօր՝ օգոստոսի 13-ին, հզոր պայթյուն է որոտացել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 50 և վիրավորվել ավելի քան 200 մարդ։ Ահաբեկչական գործողությունը կազմակերպվել է Բաղդադի հյուսիսային՝ շիա մուսալմաններով բնակեցված թաղամասի «Ջամիլա» կոչվող շուկայում։ Այս մասին հայտնում է արաբական «Ալ Ջազիրա» լրատվական գործակալությունը։

Բաղդադում քաղաքացիները հավաքվել են միջադեպի վայրում Նկարը՝ Ռոյթերս լրատվական գործակալության

Բաղդադում քաղաքացիները հավաքվել են միջադեպի վայրում
Նկարը՝ Ռոյթերս լրատվական գործակալության

Մի շարք միջազգային լրատվամիջոցների՝ «BBC»-ի, «Ռոյթերս»-ի և «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ ահաբեկչական գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիոն  ուժերն արդեն տևական ժամանակահատված է  օդային հարվածներ են հասցնում Իրաքի հյուսիսում ավելի քան մեկ տարի իր գերիշխանությունը հաստատած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հենակետերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *