Վրաստանում Նորվեգիայի ներքին գվարդիայի ղեկավարությամբ անցկացվել է Gorda-2015 զորավարժություն

Օգոստոսի 12-ին Վրաստանի զինված ուժերի Ազգային գվարդիայի պահեստազորի ռազմական Պալդո ճամբարում անցկացվել է հրամանատարաշտաբային Gorda 2015 զորավարժությունը։ Այն անցկացվում էր Նորվեգիայի ներքին գվարդիայի (Norwegian Home Guard-Նորվեգիայի բանակում արագ մոբիլիզացվող ուժեր) հովանու ներքո։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։

Gorda 2015 զորավարժության ընթացքում որվեգիայի ներքին գվարդիայի հրամանատարին ցույց են տալիս քարտեզի վրա նշումները

Gorda 2015 զորավարժության ընթացքում որվեգիայի ներքին գվարդիայի հրամանատարին ցույց են տալիս քարտեզի վրա նշումները

Ըստ հաղորդագրության՝ զորավարժության նպատակն է եղել բարելավել ծրագրավորման և տարատեսակ առաջադրանքներ կատարելու hմտությունները։
Վարժանքների ժամանակ նորվեգացի սպաները փորձի փոխանակում են արել վրաստանցի զինծառայողների համար։

Վարժանքներին ներկա են եղել նաև Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեն, օպերատիվ պլանավորման դեպարտամենտի (J-3) ղեկավար, բրիգադի գեներալ Գեորգի Սուրմավան,  Վրաստանի ազգային գվարդիայի ղեկավար, բրիգադի գեներալ Լևան Գամկրելիձեն,  Նորվեգիայի ներքին գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոռ Ռյուն Ռաաբայը (Tor Rune Raabye), Նորվեգիայի ԶՈւ պլանավորման դեպարտամենտի ղեկավար, գեներալ-մայոր Օդին Յոհանսը (Odin johannessen) և այլք։

Ինչպես հաղորդում մամուլի ծառայությունը, «նորվեգացի և վրաստանցի բարձրաստիճան հյուրերը բարձր են գնահատել Վրաստանի ԶՈւ Ազգային գվարդիայի ստորաբաժանումների պատրաստության մակարդակը»։
Վարժանքների օրը կողմերը քննարկել են նաև վրաց-նորվեգական համագործակցության այլ հարցեր։

Լևան Գամկրելիձեն միջոցառման ավարտին «Գեներալ Կվինիտաձե» մեդալով պարգևատրել է Նորվեգիայի ներքին գվարդիայի 8-րդ գնդի հրամանատար, գնդապետ Թոռ Մջելսթադին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *