Ռուսաստանը լրացուցիչ զինտեխնիկա է մտցնում Աբխազիա (վիդեո, ֆոտո)

Վրացական geo-army.ge կայքը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին Ռուսաստանը լրացուցիչ զինտեխնիկա և կենդանի ուժ է մտցրել Աբխազիա։ Կայքի տեղադրած տեսագրությունում և նկարներում երևում է Սոչիի երկաթուղային կայարանից դեպի Աբխազիա շարժվող և զինտեխնիկա ու զինվորներ տեղափոխող գնացքը։ Դատելով տեսագրությունից` տեղափոխվել է հետևյալ զինտեխնիկան.

  • Տանկ Տ-90 ” 21 հատ
  • 152մմ Ինքնագնաց հրետանային համակարգ 2Ս3 «Ակացիա» ” 6 հատ
  • Հրամանատարաշտաբային Ռ-149ԲՄՌ «Կուշետկա-Բ» մեքենա ” 1 հատ
  • Ռադիոկապի խանգարումներ առաջացնող Ռ-330Պ «Պիռամիդա» կայան ” 1 հատ
  • Մարտկոցի ավագ սպայի 1Վ14 մեքենա ” 2 հատ
  • Բեռնատար «Կամազ» մեքենա ” 4 հատ

Աղբյուրը։

Նույն կայքը մեկ այլ ուշագրավ տեղեկություն էլ է հրապարակել, որի մասին առանձին կգրեմ։

Հ.Գ.
Փաստորեն ռուսները բենզին չունեն, որ տանկերը գնացքով են տեղափոխում :)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *