ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության բաժինն ու քննչական ծառայությունը լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ նոյեմբերի 4-ին` Տավուշի մարզում, ՊՆ «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան հերթափոխից վերադառնալիս շրջվել է։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:40-ի սահմաններում` Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի մոտ։ Պատահարի հետևանքով 23 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. նրանցից հինգը տեղափոխվել են Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, մյուսները բուժօգնություն են ստանում տեղում: Բարեբախտաբար, զինվորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ, քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում, հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 377 հոդվածի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է։
Ազբյուրներ. News.am, Panorama.am, Tert.am, Slaq.am
։