Աբխազիայի Գուդաութիի ռազմաբազայում տեղակայվել են ռուսական «ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ» հրանետերը։ Այս մասին տեղեկացնում է վրացական geo-army.ge կայքը։ Կայքի հրապարակած լուսանկարներում երևում է 3 հրանետ և 1 տրանսպորտային-լիցքավորող մեքենա։
«ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ» հրանետը «ՏՕՍ-1 Բուռատինո» հրանետի արդիականացված տարբերակն է։ «ՏՕՍ-1Ա»-ի հիմնական արտաքին տարբերությունը բազայինից 30-ի փոխարեն 24 ուղղորդիչներն են։
- Մարտական մեքենայի անձնակազմ` 3
- Տրամաչափը` 220մմ
- Հեռահարությունը` 400-3600մ
- Խոցման տիրույթը` 1-2քկմ
- Զանգվածը մարտական վիճակում` 42տ
- Հրթիռի/մարտական մասի զանգվածը` 174/24-30կգ
- Համզարկի տևողությունը` 7.5վրկ
«ՏՕՍ-1Ա» հրանետը ռազմական փորձադաշտում։