Վրաստանցի զինծառայողներն Աֆղանստանում ծառայում են գերմանական զորախմբի կազմում

Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները պաշտոնապես ընդունել են Աֆղանստանի Մազարի- Շարիֆում քաղաքում «Վճռական աջակցություն» առաքելության իրենց հերթափոխը։ Նրանք այնտեղ փոխարինել են ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի ուժեղացված վաշտին։ Այս մասին հուլիսի 21-ին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները

Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները

Ըստ հաղորդագրության՝ հերթափոխի հանդիսավոր միջոցառումն անցկացվել է Մազարի Շարիֆում տեղակայված գերմանական «Մարմալ» ռազմաբազայում։ Վրաստանցի զինծառայողներն առաքելություն են իրականացնելու գերմանական զորախմբի կազմում։ Միջոցառմանը ներկա են եղել Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ ներկայացուցիչ, գնդապետ Մամուկա Քավթարաձեն, Հյուսիսային հրամանատարության (Հյուսիսային հրամանատարության շտաբը Մազարի Շարիֆում է) ներկայացուցիչներն Աֆղանստանում։

Նշենք, որ հաղորդագրության մեջ շեշտվում է, որ 4-րդ մեխանիզացված բրիգադի զինծառայողները ավարտել են իրենց առաքելությունն առանց կորուստների։
Հավելենք նաև, որ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում սա արդեն վրաստանյան երկրորդ ստորաբաժանումն է, որ մասնակցում է առաքելությանը գերմանական զորախմբի արագ արձագանքման ուժերի (չշփոթել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NATO Response Force NRF) հետ) վաշտի կազմում։

Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները

Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողները

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը վերադարձել է Գերմանիայից, որտեղ 5 ամսվա ընթացքում մասնակցել է արագ արձագանքման ուժերի (չշփոթել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հետ) վարժանքներին։

Այս ամիսներին Գերմանիայի զինված ուժերի հովանավորությամբ վրաստանցի զինծառայողները վերապատրաստում են անցել 3 ռազմաբազաներում՝ Վիլդֆլեքենում, Լեթզինգենում և Համելբուրգում։ Վրաստանցի զինծառայողները նաև համատեղ մարզումներ են իրականացրել Գերմանիայի զինված ուժերի զինծառայողների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *