Դաղստանում դարձյալ զինյալներ են սպանվել

Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Դաղստանի Դերբենդի շրջանում, որտեղ հայտարարված է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, երկու զինյալ ավտոմեքենայից սկսել են կրակել հատուկ ծառայության աշխատակիցների ուղղությամբ։ Փոխհրաձգության ժամանակ զինյալները սպանվել են։ Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» պարբերականը:

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության

Միջադեպը եղել է Գեջուխ գյուղի մերձակայքում։ Ուժայինները դեպքի վայրից առգրավել են վերջիններիս ինքնաձիգները։ Զինյալների ինքնությունը ճշտվում է, սակայն արդեն կան նախնական տեղեկություններ, որ նրանք գաղտնի գործող զինված խմբավորման անդամ են եղել։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ից Դաղստանի Դերբենդի և Կիզիլյուտի շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել՝ ծայրահեղական խմբավորումների անդամներին և նրանց համախոհներին բացահայտելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *