Ռազմական ինստիտուտում բացվեց օգոստոսին զոհված հետախույզ Զորիկ Գևորգյանի անվան լսարան (ֆոտո)

Հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվել է ինստիտուտի շրջանավարտ, 2014-ի օգոստոսի լույս 2-ի գիշերը հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս արիաբար զոհված Զորիկ Ժիրայրի Գևորգյանի անվան լսարան:

ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնում արիաբար զոհված սպայի ծնողներին

ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնում արիաբար զոհված սպայի ծնողներին

Նշենք, որ հենց այդ գիշեր ադրբեջանական զինուժը Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ձեռնարկելով հետախուզադիվերսին ներթափանցման փորձ՝ կորցրեց առնվազն 4 հատուկջոկատային, որոնց անունները հայտնի են, սակայն, նպատակահարմար չենք գտնում հիշատակել նրանց Զորիկ Գևորգյանին նվիրված հոդվածում։

Ռազմական ինստիտուտում կայացած միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Զորիկ Գևորգյանի հարազատները, ինստիտուտի սպայական կազմի ներկայացուցիչներ և կուրսանտներ:

Նորաբաց լսարանում հյուրերին ողջունել է ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, ով խոսել է նախորդ տարվա օգոստոս ամսվա թեժ մարտերի մասին, որոնց ընթացքում արիաբար մարտնչեց և զոհվեց հետախույզ Զորիկ Գևորգյանը։

Լսարանի բացման արարողությունից հետո ինստիտուտի դահլիճում տեղի է ունեցել  ունեցավ ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված մեծարման ցերեկույթ։

Զորիկ Գևորգյանի անվան լսարանի բացումը

Զորիկ Գևորգյանի անվան լսարանի բացումը

Զորիկ Գևորգյանի մայրը... Հպարությամբ ու կարոտով...

Զորիկ Գևորգյանի մայրը… Հպարությամբ ու կարոտով…

Հետախուզության սպա, ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյան

Հետախուզության սպա, ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյան

One response to “Ռազմական ինստիտուտում բացվեց օգոստոսին զոհված հետախույզ Զորիկ Գևորգյանի անվան լսարան (ֆոտո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5 – 11 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *