ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական հավաքակայանում

Հունիսի 26-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կենտրոնական հավաքակայանում անցկացրել է ամառային զորակոչին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են զորակոչի պատասխանատու աշխատանքային խմբերը և բարձրաստիճան մի շարք զինվորականներ։ Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի՝ հուլիսի 2-ին լույս տեսած համարից։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը՝ կենրտոնական հավաքակայանում շարային ստուգատես անցկացնելիս. լուսանկարը՝ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը՝ կենրտոնական հավաքակայանում շարային ստուգատես անցկացնելիս. լուսանկարը՝ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի

Հրապարակման մեջ նշվում է, որ  ԶՈւ գլխավոր շտաբի պետը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին, որի պատասխանատվության ոլորտում է զորակոչի կազմակերպումն ու անցկացումը:

Յուրի Խաչատուրովը գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցի, սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի, հանրապետության զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի և ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել աշխատանքային խմբերով՝ մանրամասն տեղեկանալով զորակոչի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքին ու տվել համապատասխան հանձնարարականնե։

Դիմելով զորակոչի պատասխանատու ծառայությունների` կազմզորահավաքային, սպառազինության, ռազմաբժշկական վարչությունների, ռազմական ոստիկանության և հանրապետական զինկոմիսարիատի զինանձնակազմերին, Յուրի Խաչատուրովը շեշտել է, որ բանակի ղեկավարությունը հնարավոր ամեն բան արել և այսուհետև էլ անելու է, որպեսզի զորակոչի ամբողջ ընթացքում պահպանվի արդարության սկզբունքը: Նա պատասխանատուներին հորդորել է ձեռնպահ մնալ անազնիվ քայլերից՝ նշեկով, որ բանակի ղեկավարությունը խստագույնս հետևելու է զորակոչի անցկացման ընթացքին։

ԶՈւ ԳՇ պետը ռազմական ոստիկանության զինանձնակազմին հորդորել է ավելորդ «բծախնդրություն» հանդես չբերել և «չեղած բանից գործ չսարքել, քանի որ բանակին զինվոր տված ծնողը դրան արժանի չէ»։

Գեներալ-գնդապետ Խաչատուրովը առավել ուշադիր լինելու կոչ է արել նաև բուժանձնակազմին, կարգտադրելով, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցողը չհայտնվի բանակի շարքերում:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը՝ կենրտոնական հավաքակայանում շարային ստուգատես անցկացնելիս. լուսանկարը՝ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը՝ կենրտոնական հավաքակայանում շարային ստուգատես անցկացնելիս. լուսանկարը՝ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի

Զինված ուժերի ղեկավար կազմը կենտրոնական հավաքակայանում. լուսանկարը՝ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի

Զինված ուժերի ղեկավար կազմը կենտրոնական հավաքակայանում. լուսանկարը՝ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *