Հունիսի 23-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային մի շարք հարցեր: Բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է Պաշտպանության բանակում առկա նյութատեխնիկական միջոցների հաշվառման և դրանց նպատակային կիրառման գործընթացների վրա, խոսել վերջերս ՊԲ զորամասերում իր իրականացրած այցերից ստացած առաջին տպավորությունների մասին և ըստ ուղղությունների տվել համապատասխան հանձնարարականներ: