ՀՀ ՊՆ և արտասահմանյան ՌՈւՀ-երի ընդունելության ժամկետները և մանրամասները

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների ու օտարերկրյա պետությությունների ռազմաուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա ընդունելությունը լինելու է հետևյալ ժամանակահատվածներում.

1. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում.
– թեկնածուների ներկայացումը ինստիտուտ` ս.թ. հուլիսի 9-ին,
– ռազմաբժշկական փորձաքննության անցկացումը` ս.թ. հուլիսի 13-ից 14-ը,
– ֆիզիկական պատրաստության ստուգում` ս.թ. հուլիսի 14-ից 15-ը,
– ընդունելության մանդատային հանձնաժողովի նիստը` ս.թ. հուլիսի 21-ին,

2. ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտում.
– թեկնածուների ներկայացումը ինստիտուտ` ս.թ. հուլիսի 9-ին,
– ռազմաբժշկական փորձաքննության անցկացումը
ՀՕՊ և կապ մասնագիտությամբ դիմորդների համար` ս.թ. հուլիսի 13-ից 14-ը,
ավիացիոն մասնագիտությամբ դիմորդների համար` ս.թ. հուլիսի 15-ից 16-ը,
– ֆիզիկական պատրաստության ստուգում` ս.թ. հուլիսի 16-ին,
– ընդունելության մանդատային հանձնաժողովի նիստը` ս.թ. հուլիսի 17-ին,

3. Օտարերկրյա պետությությունների ՌՈՒՀ-երի դիմորդների ընդունելությունը կատարվելու է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում.
– թեկնածուների ներկայացումը ինստիտուտ` ս.թ. հուլիսի 9-ին,
– ռազմաբժշկական փորձաքննության անցկացումը` ս.թ. հուլիսի 10-ից 11-ը,
– ֆիզիկական պատրաստության ստուգում` ս.թ. հուլիսի 13-ին,
– ընդունելության մանդատային հանձնաժողովի նիստը` ս.թ. հուլիսի 17-ին:

Դիմորդները ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտների ընդունելության համար պետք է ներկայացնեն մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից միասնական քննությունների վկայագիրը: Իսկ արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությունը իրականացվելու է մրցութային կարգով` հետևյալ առարկաներից միասնական քննությունների արդյունքների հիման վրա.
– ՌԴ ՌՈւՀ-երի համար` մաթեմատիկա, ֆիզիկա, ռուսաց լեզու,
– այլ պետությունների ՌՈՒՀ-երի համար` մաթեմատիկա, ֆիզիկա, անգլերեն (գերմաներեն, ֆրանսերեն):

Բոլոր դիմորդները կենտրոնացված կարգով ենթարկվելու են բուժզննման, հանձնելու են քննություն ֆիզիկական պատրաստությունից և անցնելու են մասնագիտական կողմնորոշման հարցազրույց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

One response to “ՀՀ ՊՆ և արտասահմանյան ՌՈւՀ-երի ընդունելության ժամկետները և մանրամասները

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *