ՊՆ-ում գումարվել է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ, որը նվիրված է եղել 2015 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների քննարկմանը։

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստում ընդգծել է, որ կառույցի գործունեությունն ունի մեծ նշանակություն և տարվա պլանով նախատեսված միջոցառումները հիմնականում կատարվել են:
Հանդիպման ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, ով հավաստել է, որ շարունակվում են անհայտ կորած անձանց որոնման աշխատանքները, միջոցներ են ձեռնարկվում նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

Հանձնաժողովի նիստին ներկա են եղել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներ Դոմինիկ Լիեգմեն և Վալերի Յարմակն, ովքեր իրենց ելույթներում նշել են, որ անհայտ կորածների որոնումը պահանջում է բավականին ժամանակատար և համակարգված գործունեություն: Այս առնչությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԿԽՄԿ անդամներին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբերի միջև հանդիպում կազմակերպելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *