Սեյրան Օհանյանի ղեկավարմամբ անցկացվել են պահեստային կառավարման կետի ծավալման վարժանքներ. (Ֆոտո)

Հունիսի 10-ին ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ հետ  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ անցկացվել են «Պահեստային կառավարման կետի կահավորվածությունը և աշխատանքների իրականացումը» թեմայով պարապմունքներ, որոնք նախատեսված էին 2015-ի սեպտեմբերին անցկացվելիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման պլանով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  ՀՀ մի շարք գերատեսչությունների վարժանքներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ մի շարք գերատեսչությունների վարժանքներին

Սեյրան Օհանյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսված է իրականացնել պաշտպանական համակարգի կատարելագործմանը միտված մի շարք միջոցառումներ և այս պարապմունքը ևս կարևոր տեղ է զբաղեցնում ռազմավարական միջոցառումների շարքում:

ՀՀ պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որն միայն նմանաբնույթ գործնական վարժանքների շրջանակներում է հնարավոր վերհանել շտկման կարիք ունեցող հարցերը, ներդաշնակել համապատասխան գերատեսչությունների կողմից պատերազմական ժամանակահատվածում իրականացվելիք գործառույթներն ու փոխգործակցությունը:

Պարապմունքներն անցկացվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակա կառույցներից մեկի բազայի վրա։ Միջոցառմանը ներկա են եղել Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Պարապմունքի նպատակն է եղել բարձրացնել համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձանց գիտելիքները կառավարման կետի աշխատանքների կազմակերպման գործում, վերհանել համապատասխան թերություններն ու անճշտությունները՝  հետագայում դրանք բացառելու նպատակով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  ՀՀ մի շարք գերատեսչությունների վարժանքներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ մի շարք գերատեսչությունների վարժանքներին

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունում Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ անցկացված ուսումնամարզական վարժանքներից

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունում Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ անցկացված ուսումնամարզական վարժանքներից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *