Թուրքիայում վթարի հետևանքող մահացել է 1, վիրավորվել` 27 սպա և ենթասպա

Թուրքիայի հարավային՝ Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգում հունիսի 10-ին վթարի է Թուրքիայի ԶՈւ ժանադարմերիայի հատուկ գործողությունների ստորաբաժանում տեղափոխող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է մեկ պրոֆեսիոնալ սերժանտ, 27 սպա և ենթասպա վիրավորվել են։ Այս մասին հունիսի 11-ին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը։

2015-ի հունիսի 10-ին վթարի հետևանքով զոհված Թուրքիայի ԶՈւ հատուկ գործողությունների ստորաբաժանման զինծառայող,  պրոֆեսիոնալ սերժանտ Թայֆուն Մեշեի հուղարկավորությունը

2015-ի հունիսի 10-ին վթարի հետևանքով զոհված Թուրքիայի ԶՈւ հատուկ գործողությունների ստորաբաժանման զինծառայող, պրոֆեսիոնալ սերժանտ Թայֆուն Մեշեի հուղարկավորությունը

Վթարը գրանցվել է հունիսի 10-ի երեկոյան՝ Սիվերեք-Դիարբեքիր մայրուղու 28-րդ կմ-ի վրա։ Հատուկ գործողությունների ստորաբաժանման զինծառայողներ  տեղափոխող միկրոավտոբուսը կորցրել է ղեկավարումը և ճանապարհից դուրս գալով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 27 սպա և ենթասպա։

Վիրավոր զինծառայողներից մեկը՝ 22-ամյա պրոֆեսիոնալ սերժանտ Թայֆուն Մեշեն, տեղի հիվանդանոց տեղափոխելուց հետո մահացել է։ Զինծառայողների մի մասը ստացել են ծանր վնասվածքներ, ինչի պատճառով ռազմական ուղղաթիռով տեղափոխվել են նահանգային հիվանդանոցներ։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը ևս հաստատել է զինծառայողի մահը, բացի այդ նաև նշել, որ հունիսի 9-ին Չանաքքալե քաղաքի մոտ գրանցված ավտովթարի հետևանքով զոհվել է Թուրքիայի ԶՈւ մեկ քաղաքացիական աշխատող։ Հավելենք, որ «Դողան հաբեր» լրատվական գործակալության փոխանցած տեղեկության համաձայն՝ Չանաքքալեում գրանցված ավտովթարի հետևանքով վիրավորվել է նաև Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *