ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպումներ է անցկացրել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Մայիսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է գործընկեր պետությունների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան Դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին, որոնք անցկացվել են Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող Վճռական աջակցություն և ԿՖՈՌ գործողություններին, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակին» ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

Նիստերին քննարկվեկ են հիմնականում Աֆղանստանում և Կոսովոյում անվտանգությանը վերաբերող հարցեր և այդ ենթատեքստում կոալիցիոն ուժերի խաղաղապահ ուժերի անելիքները։ Գլխավոր շտաբերի պետերը կարծիքներ են փոխանակել նաև ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կյանքի կոչման, որը միտված է միջազգային խաղաղության և անվտանգության ջանքերում համատեղ ուսումնավարժանքների արդյունավետության բարձրացմանը։

Նույն օրը Յուրի Խաչատուրովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի գեներալ Ադրիան Բրադշոուին, ում հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգութան և միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի Հանրապետության մասնակցության հարցեր։

Գեներալ-գնդապետ Խաչատուրովը ներկայացրել է Արցախյան հակամարտության շուրջ ռազմական զարգացումները, առաջնագծում գրանցված վերջին միջադեպերը, միջազգային առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցության հեռանկարները: Իր հերթին, գեներալ Բրադշոուն երախտիք է հայտնել Աֆղանստանում և Կոսովոյում անցկացվող կոալիցիոն առաքելություններին ՀՀ զինված ուժերի շարունակական մասնակցության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *