Ռուս դեսանտայինները կմասնակցեն Բելոռուսի անկախության տոնի շքերթին

Հուլիսի 3-ին ռուս դեսանտայինները կմասնակցեն Բելոռուսի անկախության օրվան նվիրված շքերթին։

Այդ կապակցությամբ հունիսի 29-ին Բելոռուս են մեկնել 76-րդ գվարդիական դեսանտա-գրոհային դիվիզիայի 234-րդ գվարդիական Սևծովյան դեսանտա-գրոհային գնդի 170 մարտիկներ։  

Ռուս դեսանտայինների մասնակցությամբ առաջին փորձը տեղի կունենան հունիսի 30-ին Մինսկի Անկախության հրապարակում։

Բացի դեսանտայիններից շքերթին կմասնակցեն նաև ՌԴ ԶՈՒ օդա-տիեզերական զորքերի 6  «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համակարգեր։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *