Հունիսի 26-ին Հայաստանում նշվում էր ավիացիայի օրը։ Այդ տոնի և Հայաստանի ռազմական ավիացիայի 20-ամյակի առիթով այսօր «Էրեբունի» օդանավակայանում տոնական միջոցառում էր։ Շնորհավորական խոսքերին և պարգևատրման արարողությանը հաջորդեց ռազմական շքերթը։ Օդանավակայանի շենքի մոտ ցուցադրության էին հանվել նաև ռազմաբազայի սպառազինության նմուշներ. հայկական ռազմաօդային ուժերի Մի-2 (ուսումնական), Մի-8, Մի-24 ուղղաթիռներ, ուսումնական Յակ-52 ինքնաթիռ և ռուսական ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչ։
- Մրցանակները սպասում են իրենց տերերին։
- Տոնական շքերթից առաջ։
- Իլ-76ՏԴ։
- ՄիԳ-29 կործանիչների թռիչքի պատրաստ հերթապահ զույգը։
- Մի-8։
- Մինի-շքերթ։
- Օդաչուն պատմում է այցելուներին ՄիԳ-29 կործանիչի մասին, ծանոթացնում օդաչուի խցիկի հետ։
- ՄիԳ-29 կործանիչը և ուսումնական Յակ-52 ինքնաթիռը, իսկ հետևում երևում են Իլ-76 բեռնատար ինքնաթիռները։
- Մի-24, Մի-8 և Մի-2։
- Մի-24 մարտական ուղղաթիռի խցիկում։
- ՄիԳ-29 կործանիչը։
- Մի-24 մարտական ուղղաթիռը։
- Մի-2 ուղղաթիռը, որն օգտագործվում է ուսումնական նպատակներով։