Սոցիալական ցանցերի մշտադիտարկման շնորհիվ Ռազմինֆոն տեղեկացել է 2015 թ. փետրվարին Ադրբեջանի ԶՈւ սպայի մահվան մասին, ինչի մասին լռել են ադրբեջանական և´ պաշտոնական աղբյուրները, և´ լրատվամիջոցները։
2015 թ. հունվարի 28-ին մեր հրապարակումներից մեկում հայտնել էինք, որ Թովուզի շրջանի Օյսյուզլյու գյուղի մերձակայքում հունվարի լույս 28-ի գիշերը ավտովթարում ծանր վիրավորվել էին ԶՈւ զինծառայողներ Օրխան Գուլուզադեն և Թուրալ Ահլիմանլըն, որոնց տեղափոխել էին Թովուզի կենտրոնական հիվանդանոց։
Սակայն, ինչպես պարզվում է, ավելի ուշ՝ փետրվարի 2-ին, Թուրալ Ահլիմանլըն, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է։
Ռազմինֆոյին հաջողվել է պարզել նաև, որ 1991 թ. ծնված Ահլիմանլը Թուրալ Յաշար օղլուն (Əhlimanlı Tural Yaşar oğlu) կոչումով լեյտենանտ էր և ծառայում էր Թովուզի շրջանի զորամասերից մեկում որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար։