Ադրբեջանում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք են ստացել 2 զինծառայող

Ադրբեջանի Թովուզի շրջանի Օյսյուզլյու գյուղի հարակից շրջանում հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը գրանցվել է ավտովթար, որի հետևանքով ծանր վիրավորվել են զինված ուժերի 2 զինծառայող, ովքեր տեղափոխվել են Թովուզի շրջանի կենտրոնական հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ադրբեջանական KepezTV լրատվակայքը։

Լուսանկար միջադեպի վայրից

Լուսանկար միջադեպի վայրից

Աղբյուրը նշում է, որ ՎԱԶ 21-06 մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալիս  դուրս է եկել ճանապարհից և բախվել կողապատնեշին, ինչի հետևանքով Օրխան Գուլուզադեն (Շամքորի շրջանից) և Թուրալ Ահլիմանլըն (Բեյլագանի շրջանից) ստացել են ծանր վնասվածքներ։

Փաստի առնչությամբ Թովուզի ոստիկանությունն անցկացնում է հետաքննություն, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

2 responses to “Ադրբեջանում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք են ստացել 2 զինծառայող

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի սպայի մահվան մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *