Թուրքիան զորավարժություն է սկսել Սև ծովում

Թուրքիայի բանակի ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային ուժերը ապրիլի 6-ից 16-ը Սև և Մարմարա ծովերում կանցկացնեն POYRAZ-1/2015 («Հյուսիսարևելյան սառը քամի») զորավարժությունը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՌԾՈւ կայքը:

Թուրքիայի ՌԾՈւ ֆրեգատ

Թուրքիայի ՌԾՈւ ֆրեգատ

Զորվարժությանը մասնկացելու են ռազմածովային ուժերի 6 ֆրեգատ, 3 կորվետ, 5 կատեր, 2 սուզանավ, թիկունքային ապահովման 7  նավ, պարեկային 2 նավ, ծովային պարեկության 3  ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, ռազմաօդային ուժերի 2 ռմբակոծիչ, հեռավոր հայտնաբերման 1 ինքնաթիռ, առափնյա պահպանության որոնողափրկարարական 2 նավ, 4 նավակ և  որոնողափրկարարական 1 ուղղաթիռ:

Ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից կազմակերպվող POYRAZ ամենամյա զորավարժության նպատակը մասնակից ստորաբաժանումների հրամանատարությունների գործառույթների և գործողությունների կատարելագործումն ու պաշտպանության ուժեղացումն է Սև ծովի ավազանում։

One response to “Թուրքիան զորավարժություն է սկսել Սև ծովում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *