Թալիբների հարձակման հետևանքով զոհվել է 17 մարդ

Աֆղանստանում թալիբները հարձակվել են Քաբուլի հյուրանոցներից վրա, որի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Սպանվել է նաև 5 ահաբեկիչ։ Այդ մասին հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Քաբուլի կայազորի հրամանատար գեներալ Քադամ Շահ Շեյեմին։

Հարձակման ժամանակ զոհվել է հյուրանոցի անվատանգության 4 աշխատակից, 12 քաղաքացի և 1 ոստիկան։

Հյուրանոցի և այնտեղ գտնվող պատանդների ազատագրման գործողությունը տևել է մոտ 12 ժամ։ Այս հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» խմբավորումը։ Նրանք հայտարարել են, որ այն ուղղված է Աֆղանստանի հարուստների դեմ, ովքեր խրախճանքներ են կազմակերպում մուսուլմանների համար սուրբ ուրբաթ օրերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *