Սիրիայի երկնքում թուրքական կործանի՞չ է ոչնչացվել

Այսօր տեղեկություններ են տարածվել, որ սիրիական Լատակիա և Ռաս ալ-Բասիտ բնակավայրերի մոտակայքում թուրքական F-4 կործանիչ է ընկել։ Ըստ մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրերի (Հուրիեթ, BBC, The Telegrah և այլն), ինքանթիռի վրա կրակ է բացվել ցամաքից, ինչից հետո այն ընկել է ծովը, սակայն դժվար է ասել, թե որքանով է ինքնաթիռի կործանման այս վարկածը համապատասխանում իրականությանը, քանի որ բոլոր լրատվամիջոցները հղում են անում «Հեզբոլա» շարժմանը պատկանող լիբանյան Al-Mayadeen հեռուստակայանին։

Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է լքել այն և Անկարան արդեն Սիրիայից թույլտվություն է խնդրել դեպքի վայր փրկարարներ ուղարկելու համար։

One response to “Սիրիայի երկնքում թուրքական կործանի՞չ է ոչնչացվել

  1. Pingback: Սիրիան ընդունել է թուրքական կործանիչըի ոչնչացում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *