Իրաքի Թիքրիթ քաղաքի մեծ մասն ազատագրվել է ԻՊ զինյալներից

Իրաքի կառավարությունը ապրիլի 1-ին հաստատել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ մղած շուրջ 1 ամիս տևած պայաքարից հետո հաջողվել է ազատագրել ռազմավարական նշանակության Թիքրիթ քաղաքի մեծ մասը: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին ազատագրված Թիքրիթ քաղաքում

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին ազատագրված Թիքրիթ քաղաքում

Ըստ գործակալության՝ Իրաքի պետական հեռուստատեսությամբ ցուցադրել են, թե ինչպես է երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադին բանակի և ոստիկանության առաջնորդների ուղեկցությամբ Թիքրիթում մասնակցում շքերթին և բարձրացնում պետական դրոշը:

Բաղդադից 160 կմ հեռավորության վրա գտնվող Թիքրիթ քաղաքը ահանբեկիչների ձեռքն էր անցել դեռևս 2014-ի հունիսին: Քաղաքի ազատագրման առաքելությանն աջակցել է նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:

Իրաքի կառավարական ուժերի՝ Թիքրիթի ազատագրման ռազմական գործողությունը

Իրաքի կառավարական ուժերի՝ Թիքրիթի ազատագրման ռազմական գործողությունը

Հավելենք նաև, որ քաղաքի հյուսիասային հատվածը դեռ մնում է ահաբեկիչների վերահսկողության տակ: Մարտերը շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *