Զենքի կիրառմամբ հերթական սպանությունն Ադրբեջանի բանակում

Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում անցնող 2 օրերին գրանցվել է սպանության հերթական դեպքը. զինծառայող Նազիմ Իբրահիմովն իրեն ամրակցված զենքից կրակել է իր ծառայակցի՝ Վասիֆ Ֆիրուդինլիի գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Պաշտոնական աղբյուրներն այս միջադեպին առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել։

Նշենք, որ 2015-ի մարտ ամսվա ընթացքում սա ադրբեջանական զինուժում նմանատիպ սցենարով գրանցված արդեն 4-րդ սպանությունն է։ Իսկ հայտնի դարձած ընդհանուր կորուստների թիվը նշված ժամանակահատվածում հասել է 11-ին։

2 responses to “Զենքի կիրառմամբ հերթական սպանությունն Ադրբեջանի բանակում

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 29 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *