Քննարկվել են ԶՈւ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները

Մարտի 27-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստը, որին ներկա էին նաև Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: Նիստը նվիրված էր ԶՈւ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին,առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, ինչպես նաև զինված ուժերում օպերատիվ պատրաստության վիճակին վերաբերող հարցերի քննարկմանը:

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ քննարկվող հարցերի շրջանակը խիստ կարևոր է և արդիական` հաշվի առնելով տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված իրավիճակը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաթարելով բանակցային խաղաղ գործընթացը` հակառակորդը դարձյալ գործի է դնում ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի և կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման մեխանիզմների մերժման քաղաքականությունը:

Այս ամենը մեկ անգամ ևս Հայաստանի ռազմական ղեկավարությունից պահանջում է մշտական ուշադրության կենտրոնում պահել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

Կոլեգիայի նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ տարբեր վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների հրամանատարներ:

Զեկուցողներն անդրադարձել են նաև մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումներին, վերջին ժամանակահատվածում անցկացված զորավարժությունների, հրամանատարաշտաբային մարզումների, օպերատիվ հավաքների, դաշտային երթերի արդյունքներին և դրանց շրջանակում ի հայտ եկած խնդիրներին:

One response to “Քննարկվել են ԶՈւ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *