Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին մարտի 9-ին հանդիպել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են ՆԳՆ-ի և հետաքննությունների դաշնային բյուրոյի համագործակցությանը վերաբերող հարցեր, արձանագրել գրանցված առաջընթացը։ Կարևորվել է նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որն իրականացվելու է ԱՄՆ կառավարության օժանդակությամբ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ուսումնական այցերին, ահաբեկչությանը, կիբերհանցագործություններին և թրաֆիքինգի դեմ պայքարին վերաբերող հարցեր։