Զորավարժության ժամանակ ֆրանսիական սուզանավը «խոցել է» ԱՄՆ նավատորմի ավիակիրը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերի մերձակայքում ամերիկյան նավատորմի հետ համատեղ զորավարժությանը մասնակցող ֆրանսիական ՌԾՈւ-ի «Սաֆիր» ատոմային սուզանավին, որը հանդես էր գալիս որպես ամերիկյան ուժերի պայմանական հակառակորդ, հաջողվել է ճեղքել վերջինների հականավային պաշտպանությունն ու տորպեդային կրակով «խորտակել» ԱՄՆ նավատորմի «Թեոդոր Ռուզվելթ» ավիակիրը։

ԱՄՆ նավատորմի «Թեոդոր Ռուզվելթ» ավիակիրը՝ ռազմանավերի ուղեկցությամբ

ԱՄՆ նավատորմի «Թեոդոր Ռուզվելթ» ավիակիրը՝ ռազմանավերի ուղեկցությամբ

Ինչպես հաղորդվում է The Aviationist բլոգը, հաղորդագրությունն այս մասին 2015-ի մարտի 4-ին տեղադրվել է Ֆրանսիայի ՊՆ կայքում, սակայն որոշ ժամանակ անց տեղեկությունը հեռացվել է՝ մնալով հասանելի միայն որոնողական համակարգերի «քեշ-հիշողությունում»։

Ըստ համատեղ զորավարժության սցենարի, պայմանական հակառակորդն Ատլանտյան օվկիանոսի ավազանում ամերիկյան տնտեսական և ռազմական օբյեկնտերի համար սկսել է հանդիսանալ սպառնալիք, որը պետք է չեզոքացվեր։

Ամերիկյան ավիակիր հարվածային խմբի կազմում ներգրավված են եղել «Թեոդոր Ռուզվելթ» ավիակիրը, «Թիքոնդերոգա» դասի հրթիռային հածանավ, «Արլի Բերք» դասի ֆրեգատներ և «Լոս Անջելես» դասի սուզանավ։ Ֆրանսիական «Սաֆիր» ատոմային սուզանավը հանդես է եկել հենց այս ռազմանավերի պայմանական հակառակորդ։

Ըստ առաջադրանքի, ամերիկյան նավատորմի հականավային միջոցները պետք է ժամանակին հայտնաբերեին ֆրանսիական սուզանավը և չեզոքացնեին վտանգը ավիակիր հարվածային խմբի համար, սակայն «Սաֆիրի» անձնակազմին հաջողվել է աննկատ մնալ ամերիկյան կողմի համար և նրանց տեղորոշիչ սարքերի էկրաններին հայտնվել միայն այն ժամանակ, երբ արդեն առկա էր բավարար հեռավորություն՝ տորպեդային հարձակում իրականացնելու համար։

The Aviationist բլոգը նշում է, որ փաստացի, եթե նույն իրավիճակը լիներ մարտական պայմաններում, ապա սուզանավին կհաջողվեր խորտակել ոչ միայն «Թեոդոր Ռուզվելթ» ավիակիրը, այլ գուցե նաև ուղեկցող ռազմանավերից մի քանիսը,  ինչը նշանակում է, որ հականավային պաշտպանության ժամանակակից միջոցներն այնքան կատարյալ չեն, որքան ձևավորված է կարծիքը դրանց շուրջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *