Թուրքիայում փետրվարի 24-ին վթարվել են երկրի կենտրոնական Մալաթիա նահանգի 7-րդ գլխավոր ավիաբազայի RF-4E մակնիշի 2 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռներ, որոնք օդ էին բարձրացվել հետախուզական ուսումնավարժական գիշերային թռիչք կատարելու համար: Երկու ինքնաթիռի չորս օդաչուները մահացել են, հաղորդում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:
Վթարի հետևանքով Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ զոհված չորս օդաչուներն են՝ ռազմաօդային ուժերի մայոր Սալիհ Սեզերը և ավագ լեյտենանտներ Օսման Օնուր Օզքայան, Զեյնել Օզգուր Օզբահչեչին, Յասին Աթալայը։
Վթարի պատճառների մասին ԳՇ կայքը մանրամասներ չի հաղորդում, իսկ բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռները ավիաբազայից դուրս գալուց հետո շարժվել են դեպի հարավ՝ Մալաթիայի Աքչադաղ գավառի Էքինջիլեր գյուղի մոտակայքում:
Ինքնաթիռները ռազմաբազայի տարածքից դուրս գալուց 1 ժամ հետո անհետացել են ռադարների տեսանելիությունից և ընկել: Որոնողական աշխատանքները սկսվել են անմիջապես անհետացումից հետո՝ ժամը 17:05-ին: Ինքնաթիռներն ու մահացած օդաչուների դիերը հայտաբերվել են 20:45-ին:
Pingback: Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է վթարվել. երկու օդաչուները զոհվել են | Ռազմ.info
Pingback: Մարտի 12-ից Թուրքիայում կդադարեցվի RF-4E ինքնաթիռների շահագործումը. ՌՕՈւ հրամանատարություն | Ռազմ.info