Թուրքիայի ԶՈւ ընդհանուր թվաքանակն ավելացել է մոտ 7 հազարով

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի փետրվարի 2-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 689 հազար մարդ է, որը 7 հազարով ավելի է դեմտեմբերի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սպաների ընդհանուր թիվը 39432 է, որից 32546-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6260-ը՝ ժանդարմերիայում, 626-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Դեկտեմբեր ամսվա համեմատ սպաների թիվը նվազել է շուրջ 100-ով։

Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 97533 է, որից 70651-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 25392-ը՝ ժանդարմերիայում, 1490-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակն ավելացել է մոտ 1400-ով՝ հիմնականում ժանդարմերիայի ենթասպաների թվաքանակի աճի հաշվին։

Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22789 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը՝ 4554։

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 61812 է, որից 43551-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 17568-ը՝ ժանդարմերիայում, 693-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Շուրջ 900-ով նվազել է պայմանագրային եֆրեյտորների թվաքանակը ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, իսկ ժանդարմերիայում ավելացել է մոտ 2500-ով։

Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թիվը 410179 է, որից 286240-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 122113-ը՝ ժանդարմերիայում, 1826-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հունվարին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ պարտադիր զինծառայողների թվաքանակը շուրջ 4 հազարով նվազել է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, իսկ ժանդարմերիայում ավելացել է մոտ 9 հազարով։

Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 52680 է, որից 48267-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3500-ը՝ ժանդարմերիայում, 913-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 689324 է, որից 486113-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 197654-ը՝ ժանդարմերիայում, 5557-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակն ընդհանուր առմամբ նվազել է շուրջ 5 հազարով, իսկ ժանդարմերիայում աճել է մոտ 12 հազարով։ ԶՈւ ընդհանուր թվաքանակն ավելացել է մոտ 7 հազարով։

Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զորքի 36 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 35 տոկոսը, ժանդարմերիայում՝ 37 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 61 տոկոսը։

One response to “Թուրքիայի ԶՈւ ընդհանուր թվաքանակն ավելացել է մոտ 7 հազարով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *