Գերմանիան շարունակելու է սպառազինություն մատակարարել Իսրայելին

Գերմանական «Շպիգելի» տեղեկություններով «Դելֆին» տիպի սուզանավերը, որոնք Գերմանիան մատակարարում է Իսրայելին, ի վիճակի են կրել միջուկային զենք։ Շաբաթաթերթի տվյալներով այդ սուզանավերը զինվում են իսրայելական արտադրության «Popeye Turbo SLCM» տիպի հրթիռներով, որոնց հեռահարությունը մինչև 1500 կմ է և որոնք ի վիճակի են կրել մինչև 200 կգ զանգվածով միջուկային մարտագլխիկ։

Այս տեղեկության հայտնվելուց հետո գերմանական ընդդիմադիր ուժերը կառավարությունից պարզաբանումներ էին պահանջել, ինչին ի պատասխան Գերմանիայի կառավարույթյան պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Իսրայելի անվտանգության համար և կշարունակի այդ երկրին սպռազինություն մատակարարել։ Միաժամանակ Զայբերտը հայտարարել է, որ իրենք չեն մեկնաբանում սուզանավերի վրա միջուկային զենք տեղադրելու մասին խոսակցությունները, սակայն վստահեցրել է, որ մատակարարման պահին սուզանավերի վրա այդպիսի զենք չի լինում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *