Տաջիկստանում սկսվել են «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ պետությունների համատեղ հակաահաբեկչական «Խաղաղ առաքելություն-2012» զորավարժությունները, որոնք կընթանան 3 փուլով և կտևեն մինչև հունիսի 14-ը։
ՌԴ ՊՆ ցամաքային զորքերի գնդապետ Սերգեյ Վլասովի խոսքերով միջոցառումների առաջին (նախապատրաստական) փուլը կլինի ռազմաքաղաքական խրհրդատվությունը, երկրորդ և երրորդ փուլերը կլինեն «Լեռնային տեղանքում համատեղ հակաահաբեկչական օպերացիաների պատրաստում» և «Համատեղ հակաահաբեկչական օպերացիայի վարումը», որոնք կանցկացվեն Տաջիկստանի Հանրապետության Սոգդիյսկի մարզի «Չորուխ-Դայրոն» հրաձգարանում։
Զոչավարժություններին կմասնակցեն ՇՀԿ-ի հինգ երկիր՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի ու Տաջիկստանի ավելի քան երկու հազար զինծառայող։
ՇՀՏ-ի անդամ-պետություններն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզըստանը, Տաջիկսըտանն ու Ոզբեկստանը, իսկ դիտորդի կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանն ու Պակիստանը։