Համաձայն AzeriDefence.com կայքի, վիրավորվածներից մեկը կապիտան Իլգար Վերդիևն է, ով ինժեներական վաշտի հրամանատար էր և պատրաստություն էր անցել Թուրքիայի ռազմական ակադեմիայում։ Մյուս սպան՝ մայոր (այլ տվյալներով` կապիտան) Զահիր Մամեդովը, վիրավորվել է երկրորդ ականի պայթյունից, երբ փորձել է դուրս բերել Վերդիևին ականապատ դաշտից (թարմացում. հետագայում ճշտվեց, որ առաջինը վիրավորվել է Մամեդովը, իսկ հետո Վերդիևը)։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատճառով Վերդիևը զրկվել է ձեռքից, իսկ Մամեդովը՝ ոտքից: Նշվում է նաև, որ Վերդիևը նախկինում աշխատել է որպես Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարի տեղակալ։