Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր կենտրոն է ստեղծել

2014-ին Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու համար ևս մեկ կառույց է ստեղծվել՝ «Համագործակցության, զորավարժությունների և ուսումնավարժական կենտրոնը»:

Ադրբեջանցի զինվորականները ՆԱՏՕ-ի համազգեստով

Ադրբեջանցի զինվորականները ՆԱՏՕ-ի համազգեստով

Բացի այդ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի տարբեր գրասենյակներում ծառայող սպաների թիվը ավելացրել է 2-ով: ՆԱՏՕ-ի գրասենյակներում նախկին 7-ի փոխարեն ծառայում է Ադրբեջանի ԶՈւ 9 սպա, որոնց թիվը նախատեսվում է ընդլայնել 2015-ի ընթացքում:

Ինչպես նշում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Ադրբեջանն այս տարի  նպատակ ունի նաև նշանակել ՆԱՏՕ-ի հետ ռազամական համագործակցությունը «համակարգող սպա», որն իր ծառայությունը կանցկացնի Բելգիայի Մոնս քաղաքում:

Ավելացնենք, որ 2014-ին հիմնադրված նորաստեղծ կենտրոնից բացի, ներկայումս միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում գործում են Ադրբեջանի արտգործնարարության եվրաինտեգրման բաժինը, չափորոշիչների համապատասխանեցման ՆԱՏՕ-ի հանձնաժողովը և Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցի ՆԱՏՕ-ի ամբիոնը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *