Հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում (Արցախ) արձանագրվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբերի ներթափանցման հերթական փորձը։ Ինչպես հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը, ներթափանցման փորձերն արվել են Ջրաբերդի և Ակնայի հատվածներում։
Երկու ուղղությամբ էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին բացահայտելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը՝ դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ մղել ելման դիրքեր:
Համաձայն ՊԲ հաղորդագրության, վերոնշյալ գործողությունների ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել, թշնամու կրած կորուստները ճշտվում են։
Հիշեցենենք, որ նույն օրը՝ հունվարի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Տավուշի մարզի սահմանային գոտում ևս հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ՀՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից ժամանակին բացահայտվել և կազմակերպած դարանի շնորհիվ կասեցվել էր։
Pingback: Հակառակորդի կրակոցից ՊԲ-ում զինծառայող է վիրավորվել | Ռազմ.info