Ադրբեջանն անհանգստացած է շփման գծում իրավիճակով

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի դեպքերի կապակցությամբ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Գործակալությունն այդ մասին տեղեկացել է Ադրբեջանում ՄԱԿ-ի լիազոր-կոորդինատոր Ֆիքրեթ Ակչուրայից, ով սակայն նշել է, որ տեղյակ չի, թե ինչ քննարկումներ են ընթացել Նյու Յորքում։

Ակչուրան նաև հույս է հայտնել, որ Մինսկի խմբի և ՄԱԿ-ի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ արդյունքներ կտան և ափսոսանք հայտնել, որ հակամարտությունը երիտասարդների մահվան պատճառ է դառնում։

Մեր կողմից հավելենք, որ պարբերաբար պատերազմով սպառնացող երկրի համար, բավականին տարօրինակ է շփման գծում իրավիճակի մի փոքր սրումից անգամ անմիջապես ՄԱԿ-ին դիմելը։ Արդյո՞ք դա պատերազմին ձգտող և պատերազմ ցանկացող երկրի վարք է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *