Աղդամի և Ֆիզուլու ուղղությամբ մարտական գործողություններ չեն ընթանում. ԼՂՀ ՊԲ

ԼՂ ՊԲ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Աղդամի և Ֆիզուլու ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ, ոչ այլ ինչ են, քան երևակայության արդյունք: Իրականում, համեմատած նախորդ օրերի հետ, հունիսի 7-ին լույս 8-ի գիշերը և օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականության նկատելի աճ, որը սակայն որևէ կերպ չի ազդել և չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա:

ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանագծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակը և պատշաճ կերպով իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *