Ադրբեջանը ներկայացրել է սեփական արտադրության որսորդական 2 հրացան

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մեկնարկել է Ինտելեկտուալ սեփականության և ինովացիաների համապետական ցուցահանդես, որի ընթացքում սեփական արտադրության որսորդական հրացաններ է ներակայացրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ANS գործակալությունը։

Պաշտպանական արդյունաբերության ներկայացրած որսորդական հրացանները

Պաշտպանական արդյունաբերության ներկայացրած որսորդական հրացանները

Նախարարության ներկայացուցիչ Արաբ Յուսիֆովը հայտնել է որսորդական հրացաններից միայն մեկի անունը` («Թուրաջ» թարգմանաբար՝ կաքավ) տեղեկացնելով, որ այն երկփող է, կշռում է 3,5 կգ և օգտագործում որսորդական 12 տրամաչափի (18,5մմ) փամփուշտներ։

Մյուս հրացանը միափող է և կիսաավտոմատ, կշռում է 3 կգ ու օգտագործում նույն տրամաչափի փամփուշտներ, ինչ «Թուրաջ»-ը։ Յուսիֆովը նշել է, որ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններն արտադրում են նաև հրացանների սպասարկման համար անհրաժեշտ բոլոր բաղկացուցիչները, որոնց թվում են նաև «Գարթալ» (Արծիվ) անվանումը ստացած փամփուշտները։

Հավելենք, որ որսորդական վերոնշյալ հրացանները դեռևս հանված չեն վաճառքի, սակայն, ըստ ադրբեջանական կողմի հավաստման, նախատեսվում է անել դա առաջիկայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *