ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 2014-ի դեկտեմբերի 17-ին կայացել է Ռուսաստան-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության միջառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև հստակեցվել հետագա համագործակցության ուղղությունները։ Այս մասին դեկտեմբարի 23-ին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության կայքը։
Հանդիպման ավարտին, հանձնաժողովների կատարած աշխատանքի արդյունքների ամփոփման վերաբերյալ ստորագրվել է արձանագրություն։ Հայտնի է նաև, որ ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարել է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Գորխմազ Գուլիևը։
Այլ մանրամասներ նիստի՝ այդ թվում նաև քննարկված հարցերի վերաբերյալ չեն հաղորդվում։
Նշենք, որ ՌԴ ռազմատեխնիկական համագործացկության դաշնային ծառայությունը երկրի գործադիր իշխանության մարմինն է, որը օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ռազմատեխնիկական համագործակցության համակարգումն այլ երկրների հետ։