Արցախում Անվտանգության խորհդրի նիստ է եղել

Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են մարտական հերթապահության կազմակերպմանն ու ինժեներական կառույցների կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին հարցերը։ Օրակարգում են եղել նաև 2014թ հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը, հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Արցախի անվտանգության խորհրդի նիստը

Արցախի անվտանգության խորհրդի նիստը

Առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ՊԲ-ին ու կառավարությանը՝ բանակաշինության ոլորտում նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել և մնում է պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը:

Արցախի ղեկավարը կառավարությանը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության ընթացքում ապահովել նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությունը և իրականացվող աշխատանքների լայն լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *