Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում և ԱՄԷ-ում անցկացվող ռազմական ցուցահանդեսներին

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը 2015-ի առաջին կեիսն կմասնակցի միջազգային ռազմական երկու ցուցահանդեսի, որոնցից մեկը կազմակերպվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում («ԻԴԵՔՍ 2015»), իսկ մյուսը՝ Թուրքիայում («ԻԴԵՖ 2015»)։ Այս մասին հայտնումէ  ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Իսրայելի և Ադրբեջանի համատեղ արտադրության Orbiter-2M ԱԹՍ-ն Մալայզիայի DSA 2014 ցուցահանդեսին

Իսրայելի և Ադրբեջանի համատեղ արտադրության Orbiter-2M ԱԹՍ-ն Մալայզիայի DSA 2014 ցուցահանդեսին

«ԻԴԵՔՍ 2015»-ը կանցկացվի 2015-ի փետրվարի 22-ից 26-ը Աբու-Դաբիում և կլինի թվով 9-րդը, իսկ «ԻԴԵՖ 2015»-ը՝ 2015-ի մայիսի 5-ից 8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում և կլինի թվով 12-րդը։ Այս ցուցահանդեսն անցկացվում է 1993-ից՝ երկու տարին մեկ անգամ։ Դրա կազմակերպիչը  Թուրքիայի ռազմարդյունաբերության նախարարությունն է։

Նշենք, որ Ադրբեջանը «ԻԴԵՔՍ» ռազմական ցուցահանդեսին մասնացելու է 2-րդ, իսկ «ԻԴԵՖ»-ին՝ 4-րդ անգամ։ Դեռևս հայտնի չէ, սակայն, թե վերոնշյալ ցուցահանդեսներին ինչ արտադրանքով է ներայանալու այդ երկիրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *