Հայկական բանակի վիրավոր զինծառայողն այս պահին հոսպիտալում է

Դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում ծնկի վերևի հատվածում վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյան քաղաքի 20-ամյա բնակիչ Կարեն Գագիկի Անանյանը:

Այս մասին տեղեկացնում է հայաստանյան Առավոտ պարբերականը։
Ռազմինֆոյի հետ զրույցում վիրավորի մասին լուրը հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Զինծառայողն այս պահին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, Ռազմինֆոյին հայտնեցին հիվանդանոցի ընդունարանից։

Ինչպես հաղորդում է Առավոտը, միջադեպը կապված չէ հակառակորդի գործողությունների հետ։ Արծրուն Հովհաննիսյանը այս վարկածը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *