Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 3-ին ստորագրել է 2015-ի հունվարի 1-30-ին զորակոչ և զորացրում անցկացնելու հրամանագիր։ Դրանում նշված է, որ հունվարի 1-30-ին զորակոչման են ենթակա 1997-ին ծնված և մինչև զորակոչի օրը 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներն, ինչպես նաև նրանք, ովքեր ծնվել են 1980-ից 1996 թվականներին, պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել և այլևս չունեն տարկետման իրավունք։ Այս մասին հայտնի է դարձել հարևան երկրի նախագահի կայքից։
Հրամանագրի մեկ այլ կետով սահմանվում է միևնույն ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրացած զինծառայողների զորացրումը պահեստազոր:
Նշենք, որ Ադրեբջանում զորակոչն անցկացվում է տարեկան 4 անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբերի ամիսների 1-ից 30-ը։ Բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները ծառայում են 12, իսկ մնացյալը՝ 18 ամիս ժամկետով։