Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել զինված ադրբեջանցիների դատավարությունը

Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կսկսվի սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցիներ Իլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատաքննությունը։ Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի հանրային կապերի վարչության ղեկավար Իլահա Հուսեյնովան հրաժարվել է պատասխանել ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության՝ դատավարության մասին հարցին՝ նշելով. «ԿԽՄԿ-ն դատական գործերի մասին տեղեկատվության աղբյուր չէ»։

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը

Ինչպես գրում է լրատվական գործակալությունը, ԿԽՄԿ-ն տեղյակ է զինված ադրբեջանցիների դատական քննության մասին, ինչպես նաև միջազգային կազմակերպության աշխատակիցները կանոնավոր այցելում են տվյալ մարդկանց և հնարավորություն տալիս կապ պահել իրենց ընտանիքների հետ։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մեղադրվում են 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանելու, լրտեսության, սահմանն ապօրինի խախտելու և շատ այլ հոդվածներով։

Ինչպես արդեն գրել է Ռազմինֆոն՝ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառում քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը հաջորդած օրերին ձերբակալվեցին, իսկ մեկը սպանվեց դիմադրելիս։ Սպանված ադրբեջանցու դին հայկական կողմը հանձնեց Ադրբեջանին։

Ադրբեջանական զինված խումբը սպանել էր նաև հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանին, նույն միջադեպի ժամանակ ծանր վիրավորվեց 1977թ. ծնված Կարինե Դավթյանը։

2 responses to “Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել զինված ադրբեջանցիների դատավարությունը

  1. Pingback: Ստեփանակերտում սկսվել է սահմանախախտ զինված ադրբեջանցիների դատավարությունը | Ռազմ.info

  2. Pingback: Ստեփանակերտում սկսվել է սահմանախախտ զինված ադրբեջանցիների դատավարությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *