Վրաստանում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը

Հոկտեմբերի 21-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, նրան ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

Վրաստանի պաշտպանության նախարարն ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարըՎրաստանի պաշտպանության նախարարն ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը

Վրաստանի պաշտպանության նախարարն ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության  նախարարության մամուլի ծառայությունը։

Կողմերը հիմնականում խոսել են Ուելսի գագաթաժողովից հետո Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի իրականացման մասին, ինչպես նաև քննարկվել են Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության, պաշտպանական համակարգում բարեփոխումների, միջազգային առաքելություններին մասնակցելու և հետագա համագործակցության հարցեր։

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ներկայացնելով Վրաստանին տրված փաթեթը՝ նշել էր, որ այն, ի թիվս այլ դրույթների, ենթադրում է նաև համատեղ ուսումնական բազայի և ռազմական դպրոցի հիմնադրում, որտեղ պատրաստություն կստանան զինծառայողներ՝ տարբեր երկրներից։

Իրականում խոսքը վերաբերում էր ոչ թե ՆԱՏՕ-ի բազա ստեղծելուն, այլ ընդամենը ՆԱՏՕ-ն ֆինանասապես և մասնագետների միջոցով աջակցելու է Վրաստանի պաշտպանության նախարարությանը ուսումնական կենտրոն ստեղծելու հարցում։

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու այդ համատեքստում Ռուսաստանի` ինչպես իրենք են բնութագրել, ագրեսիվ քաղաքականությանը։

Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանում ՆԱՏՕ-ի հարցերով գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն, ՆԱՏՕ-ի ռազմական հարցերով սպա Մաքսիմիլյան Էդերը, Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, Վրաստանի պաշտպանության փոխնախարար Միխեիլ Դարչիաշվիլին, ինչպես նաև ներկայացուցիչներ երկրի ԱԳՆ-ից։

Հայտնի է, որ այցի շրջանակներում Բրիդլավը հանդիպելու է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ինչպես նաև դասախոսություն է կարդալու տեղի ուսանողների համար։

Հավելենք, որ գեներալ Ֆիլիպ Բրիդլավը աշխատանքային այցը Վրաստան կավարտվի հոկտեմբերի 22-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *