Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները 2014-ի հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցեն միջազգային մի քանի վարժանքների և կոնֆերանսների, որոնք կանցկացվեն Թուրքիայիում, Լիտվայում և Բահրեյնում։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող REGEX-14 հրամանատարական քառօրյա զորավարժությունը, որին մասնակցում են նաև զինվորականներ Ադրբեջանից։
Դրանց ընթացքում վերջիններս կծանոթանան Թուրքիայի ռազմածովային ուժերի կադրերի պատրաստման գործընթացին։ Դաշնակից երկրում ադրբեջանցի զինվորականները վերապատրաստման դասընթացներ կանցնեն նաև Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում։
Հոկտեմբերի 20-ից 21-ն Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները կմասնակցեն հրաձգության դասերի՝ Լիտվայի Ռուկլա քաղաքում, իսկ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Բահրեյնի Մանամա քաղաքում կմասնակցեն միջազգային կոնֆերանսի աշխատանքներին, որը նվիրված է ծովային ականների դեմ պայքարին։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբեր 19-25 | Ռազմ.info