«Կարմիր Խաչի» ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայկական ընտանիքին: Եվրոպական մի շարք երկրներ Սիրիայից հետ են կանչել իրենց դեսպաններին:
- «Կարմիր Խաչ»-ի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայկական 5-հոգանոց ընտանիքին:
- Իրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին օգնության զորք է ուղարկել, հայտնում է բրիտանական The Guardian-ը` վկայակոչելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա Իսմայիլ Գաանիին:
- Աֆղանստանում տեղակայված կոալիցիոն ուժերը սպանել են Ալ-Կաիդայի առաջնորդներից մեկին՝ 2-րդ ամենակարևոր դեմքը հանդիսացող Սախր ալ-Թաիֆիին, որը հայտնի է նաև Մուշթակ և Նասիմ անուններով:
- Այսօր Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի հետ: Իսկ այդ ընթացքում եվրոպական մի շարք երկրներ Սիրիայից հետ են կանչել իրենց դեսպաններին: