Պակիստանը միջուկային լիցք կրելու կարողությամբ նոր հրթիռ է փորձարկել

Պակիստանը հերթական անգամ բարեհաջող կերպով փորձարկել է փոքր հեռահարության Hatf 9 հրթիռը, որն ի զորու է միջուկային լիցք կրել և մեծ ճշգրտությամբ խոցել մինչև 60 կմ հեռավորության թիրախները: Հանրապետության նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ու վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին գիտնականներին ու զինվորականներին շնորհավորել են հրթիռի հաջող մեկնարկի կապակցությամբ: Դեռ այս ամսվա ընթացքում պակիստանյան բանակը փորձարկել էր Hatf 3 բալիստիկ հրթիռը, իսկ ապրիլին փորձարկվել էր Hatf 3-ի մոդիֆիկացված՝ Hatf 5 տարբերակը: Վերջերս Պակիստանն ու վերջինիս հարևան Հնդկաստանն ակտիվ կերպով վերազինվում են՝ փորձելով առաջ անցնել մեկը մյուսից՝ փորձարկելով ինչպես տակտիկական, այնպես էլ միջին և մեծ հեռահարության հրթիռներ: Բացի այդ, այս  երկու հարավասիական պետություններն ակտիվ կերպով մեծացնում են իրենց ատոմային լիցքերի թիվը:

Աղբյուր՝ Пакистан провёл успешное испытание ракеты малой дальности “Хатф-9”

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *