Ադրբեջանում խստացնում են զինծառայողների՝ երկրից դուրս գալու պայմանները

Ադրբեջանցի զինծառայողները երկրից դուրս գալու իրավունք կունենան միայն կառավարության համապատասխան մարմնի թույլտվությունից հետո։ Այս մասին օրինագիծը Ադրբեջանի խորհրդարանում նախատեսված է քննարկել հոկտեմբերի 17-ին , հայտնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։

Փոփոխությունների կատարվելու են «Զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում։ Վերափոխված օրենքի համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի բոլոր զինծառայողները, այդ թվում՝ միջազգային վարժանքների, հակաահաբեկչական ու փրկրարական գործողությունների մասնակիցները, կառավարական համապատասխան ատյանից հատուկ թույլտվություն պիտի ստանան երկրից դուրս գալու համար։ Օրենքը չի տարածվելու միայն արտասահմանյան երկրներում Ադրբեջանը ներկայացնող ռազմական կցորդների, ռազմական ներկայացուցիչների ու նրանց օգնականների վրա։ Միևնույն ժամանակ չի հստակեցվում, թե արդյոք զինծառայողները պիտի նույն թույլտվությունը ստանան արտերկիր արձակուրդ մեկնելու դեպքում։

Հավանական է, որ այս քայլով Ադրբեջանում փորձում են խստացնել արտերկիր մեկնող զինծառայողների նկատմամբ վերահսկողությունը, որովհետև փաստորեն նրանց թույլտվություն տալու որոշումը պաշտպանության նախարարության փոխարեն տրամադրելու են ավելի բարձր ատյաններ։ Մյուս կողմից անհրաժեշտության դեպքում սա հնարավորություն կտա արտաքին աշխարհի համար գրեթե աննկատ ձևով կասեցնել սպայական կազմի՝ երկրից դուրս գալը, ինչը կարող է պահանջվել, օրինակ՝ անսպասելի լայնամասշտաբ գործողություններ սկսելու համար։

One response to “Ադրբեջանում խստացնում են զինծառայողների՝ երկրից դուրս գալու պայմանները

  1. Pingback: Ադրբեջանի զինվորականների համար երկրից դուրս գալը՝ միայն կառավարության անհատական թույլտվությամբ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *